ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հրաժարվեց մեկնաբանել կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակին առնչվող հարցը:

«Իրավասու չեմ ընդհանրապես մեկնաբանելու: Հարցը լուծվում է կազմակերպության կանոնակարգին համապատասխան: Ինչպես այն կլուծվի՝ պետությունների ղեկավարների բացառիկ իրավունքն է: Սակայն իրավիճակը չի ազդել զորավարժությունների անցկացման վրա: Յուրի Գրիգորեւիչն աշխատատեղում է, մենք նրա հետ շփվում ենք»,- հեռուստակամուրջի ժամանակ ասաց Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը երկրի իշխանությունների կողմից մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցության համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գրավով ազատ է արձակվել: