Ֆրանցիսկոս Պապը երիտասարդ կաթոլիկներին կոչ է արել հարգել իրենց եւ ուրիշների ծնողներին։ Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել է ավանդական ընդհանուր լսարանը՝ հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նա իր հերթական քարոզը նվիրել է աստվածաշնչյան չորրորդ պատվիրանին․ «Պատվիր քո հորն ու մորը»։

«Եթե դու հեռացել ես քո ծնողներից, քեզ վրա ջանք գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ։ Գուցե նրանք ծեր են․ հիշիր, որ նրանք քեզ կյանք են նվիրել»,- ասել է Պապը։

Նա հիշեցրել է վիրավորանքների եւ զրպարտանքների սովորության մասին եւ նշել․ «Խնդրում եմ  մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին։ Այսօրվանից ընդունեք ձեզ համար այսպիսի ներքին որոշում»։