Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշումը «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

Գործը վերաբերում էր Աշոտ Գուլյանի 30-ամյա որդուն՝ Լեւոնին, որը մահացել էր ոստիկանության կողմից սպանության գործով որպես վկա հարցաքննվելիս: 2007 թվականի մայիսի 12-ին նրան մահացած էին գտել Երեւանում ոստիկանական տեղամասի բակում, երբ նա ակներեւորեն ընկել էր երկրորդ հարկի պատուհանից:

Լեւոն Ղուլյանը ոստիկանական տեղամաս էր տարվել հարցաքննության համար մի մարդու վերաբերյալ գործով, ում 3 օր առաջ գնադակահարել էին ռեստորանի դիմաց, որի սեփականատերը նա էր: 

Դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում եւ Հայաստանին պարտավորեցրել է Գուլյանին վճարել 50 հազար եվրո բարոյական վնասի եւ 2 հազար եվրո դատական ծախսերի դիմաց:

Մասնավորապես, 2-րդ հոդվածը հիմք ընդունելով՝ հայտատուն հայց էր ներկայացրել ոստիկանական տեղամասում իր որդու մահվան եւ արդյունավետ քննություն անցկացնելու իշխանությունների անընդունակության վերաբերյալ:

ՄԻԵԴ-ն նշում է, որ գործը մշտապես փակվել է եւ վերստին բացվել: Քննիչներն ամեն անգամ գործը փակել են՝ հանգելով այն եզրակացության, որ Ղուլյանը փորձել է խուսափել սպանության գործով այլ վկայի հետ ծրագրված հանդիպումից, քանի որ այդ դեպքում ստիպված կլիներ մարդասպանին նույնականացնել: