Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Փաշինյան–Թրամփ հանդիպման գործընթացը պահանջում է ժամանակ, մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք տարբեր հարթակներ աշխատանքի համար եւ այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,–նշեց նա։

Նախարարի խոսքով՝ ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա։ 

Հարցին՝ Նյու Յորքում նման հանդիպում չի՞ նախատեսվում, ԱԳ նախարարն ասաց. «Ոչ։ Մենք հիմա չենք սպասում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Նյու Յորք ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը մասնակցելու համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք հանդիոպւմենր են նախատեսվում այդ այցի շրջանակներում։