Եվրոպական հանձնաժողովը սկսել է նախնական հետաքննությունը Եվրոպայում ամերիկյան Amazon ընկերության գործունեության նկատմամբ, փոխանցում է Financial Times–ը։
«Նախնական հետաքննությունը կենտրոնացած է առցանց հարթակի երկակի դերի վրա՝ որպես մրցակից, ինչպես նաեւ երրորդ կողմի՝ առեւտրականների, որոնք իրենց ապրանքները վաճառում են Amazon առցանց հարթակում, կուրատոր»,–նշել է մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթե Վեստագերը։
Եվրոպական ընկերությունները ռեսուրսը 2017 թվականին օգտագործել են ավելի քան 5 մլրդ եվրոյի ապրանքների արտահանման համար։
Amazon–ը հիմնադրվել է 1994 թվականին Բեզոսի կողմից։