Միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում պետության գլուխների ու կառավարության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթաց չի գրանցել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդիպման 2-րդ օրվա առիթով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Չկա հստակ առաջընթաց, սակայն ես կարծում եմ, որ մենք դեռ այս տարի կարող ենք մոտարկել դիրքորոշումները ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության հարցում»,–նշել է նա՝ պատասխանելով չորեքշաբթի եվրոպական առաջնորդների աշխատանքային ընթրիքին միգրացիայի հարցով քննարկումների արդյունքների մասին հարցին։

Նոր միգրացիոն ճգնաժամը ԵՄ–ում կապված է փախստականների եւ տնտեսագան միգրանտների արագ կուտակմամբ համայնքի երկրներում եւ հատկապես հարավային երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Հունաստանում։