Սիրիայի արդարադատության նախարարությունը համաներման մասին օրինագիծ է պատրաստում։ Այս մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Ահմադ Ֆարավատին փախստականների վերադարձի հարցերով ՌԴ—Սիրիա միջգերատեսչական շտաբի նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ սովորաբար այն հայտարարվում է ՍԱՀ նախագահի հրամանով կամ Ազգային խորհրդի որոշմամբ. «Համաներում հայտարարելու պարագայում արդարադատության եւ պաշտպանության նախարարները կարգադրում են այդ հրամանի անհապաղ կատարում»,–հավելել է նախարարության ներկայացուցիչը։