Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ ցուցարարների հետ ուժայինների բախումներ են սկսվել, տուժածներ կան, հայտնում է УНН-ն: 

Սեպտեմբերի 20-ի առավոտյան խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել մի քանի հարյուր ցուցարարներ:

Դիմակներով մի խումբ մարդիկ փորձել են անցնել պատնեշի վրայով, ինչը հանգեցրել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծեծկռտուքի:

Ուժայիններից մեկը ոտքից վիրավորվել է: Վիրավորների մասին դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան:

Ռադայի մոտ հավաքված ազգայնականները պահանջում են դյուրացնել արտասահմանցիներին՝ Դոնբասում ռազմական գործողության մասնակիցներին ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգերը: