Սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է:

1981 թվականին ՄԱԿ-ը հռչակեց Խաղաղության միջազգային օրը (International Day of Peace) եւ այն տոնելու օր սահմանեց սեպտեմբերի երրորդ երեքշաբթին: Իսկ 20 տարի անց՝ 2001 թվականին, Գլխավոր վեհաժողովը միաձայն բանաձեւ ընդունեց, որով որոշվում էր, որ 2002 թվականից Խաղաղության միջազգային օրը ամեն տարի կնշվի սեպտեմբերի 21-ին՝ որպես կրակի համընդհանուր դադարեցման եւ բռնությունից հրաժարման օր:

Այդ պահից ի վեր տոնը միլիոնավոր մարդկանց է ներգրավել՝ ներառելով մեծ թվով երկրներ ու տարածաշրջաններ, որտեղ հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ջանքերով անցկացվում են տարբեր ակցիաներ եւ միջոցառումներ: Չէ որ օրը կոչված է մարդկանց ստիպելու ոչ միայն խաղաղության համար մտահոգվել, այլեւ ինչ-որ բան անել հանուն խաղաղության:

ՄԱԿ-ը բոլոր երկրներին եւ ժողովուրդներին առաջարկում է այդ oրը դադարեցնել ռազմական գործողությունները եւ այն նշել խաղաղության խնդիրներին նվիրված կրթական ու տեղեկատվական հասարակական միջոցառումներ անկացնելով: