Անկախության տոնի շրջանակներում անցկացվելիք «Սելֆիի ժամ» միջացառման նախաձեռնությունը Մշակույթի նախարարությանը չէ։ Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝  արձագանքելով միջացառման հասցեին հնչող քննադատություններին։

«Դա ընդհանուր միջոցառումների ցանկում է, բայց Մշակույթի նախարարության նախաձեռնությունը չէ»,–նշեց նա։

Մշակույթի նախարարի խոսքով՝ միջացառման նպատակն է ցույց տալ, որ հասարակական–քաղաքական գործիչների եւ քաղաքացիների մեջ այլեւս որեւէ հեռավորություն չկա. «Նոր Հայաստանում, նոր իրավիճակում ոչ թե լուսանկարվելու խնդիր է դրված, այլ ցույց տալ, որ հանրային, հասարակական–քաղաքական գործիչների եւ քաղաքացիների մեջ չկա որեւէ դիստանցիա, չկա որեւէ բարիեր, անհասանելիություն»։