Կատարը էլեկտրական մեքենաների արտադրության գործարան է կառուցում: Առաջին մեքենան կթողարկվի  2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, հայտարարել է Կատարի քաղաքապետրանների եւ էկոլոգիայի նախարարության բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Սեյֆ ալ Քավարին:

«Կատարը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրական մեքենաների ստեղծման համար արտադրական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչը կնպաստի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ամենամեծ արտադրող երկիր դառնալուն: Էլեկտրական ավտոմեքենաները կդառնան Կատարի ավտոմոբիլային արդյունաբերության զգալի մասը 2022 թվականին աշխարհի առաջնության մեկնարկին նվիրված առաջին նման մեքենա թողարկելուց հետո», - ասել է ալ Քավարին, հաղորդում է «Փրայմը»:

Կատարում էլեկտրական մեքենաների արտադրությունը կսկսվի բրիտանական նախագծման եւ ինժեներական Arm ընկերության աջակցությամբ, որը գնվել է ճապոնական Softbank խմբի կողմից: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տակաեկի Հայրաման նշել է, որ Կատարում իրավիճակը ներդրումներ է պահանջում:

Գործարանի կառուցումը, որտեղ օրը 24 ժամ 12 կոնվեյեր կաշխատի, 9 մլրդ դոլար կարժենա:

 «Մինչեւ 2025 թվականը, գործարանի նախագծման հզորությունը կլինի տարեկան 500 հազար մեքենա, իսկ 2035 թվականին մենք ակնկալում ենք, որ այն տարեկան կհասցնենք 1 միլիոն մեքենայի: Դա կլինի աշխարհի ամենաառաջատար արտադրություններից մեկը», - եզրափակել է Հայրաման: