Ուսումնական հաստատություններում չարաշահումների հարցերով հարուցված քրեական գործերը տասնյակների են հասնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բոլոր բողոք–նամակները, որոնք գալիս են մեզ, եւ մենք տեսնում ենք, որ քրեական բաղադրիչ կա, ուղղում ենք իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործերը 5 տասնյակից ավելին են այժմ»,–նշեց նա։

Նրա խոսքով՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում էլ իրենց ուղղված նամակի հիման վրա է քրեական գործ հարուցվել։