Երեւանում, այսօր, սեպտեմբերի 20-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Կորյուն եւ Տերյան փողոցների խաչմերուկում Ցիտադելի դիմաց բախվել են 29-ամյա Մեսրոպ Ս.-ի վարած BMW մակնիշի 10 MC 101 համարանիշի, 24-ամյա Տիգրան Մ.-ի վարած KIA մակնիշի 35 OF 229 համարանիշի, 28-ամյա Հայկ Ս.-ի վարած VAZ 21144 մակնիշի 69 QO 006 համարանիշի եւ 26-ամյա Հրաչյա Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TR 499 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Հրաչյա Հ.-ի ուղեւոր 31-ամյա Կարինե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։