ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կազմել է 482.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.60 դրամ (նվազել է 0.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.06 դրամ (նվազել է 0.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (աճել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 220.02 դրամ, ոսկի՝ 18,664.15 դրամ, պլատին՝ 12,672.33 դրամ: