Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Հյուսիսային պողոտայում:

Նախքան ելույթները երաժշտական իր կատարումներով հանդես է գալիս երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: