Վաշինգթոնը ծաղրում է խաղաղության կոչերը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ն համարում է երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր», - գրել է Զարիֆը` նշելով, որ ԳՀՀԾ-ն սխալ է համաձայնություն անվանելը, քանի որ միջազգային պայմանագիրը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով»:
«Բացի այդ, ԱՄՆ-ն խախտել է իր պայմանագրային պարտավորությունները եւ Միջազգային դատարանում երկու դատական հայցերի հետ է բախվել: Հավանաբար, ԱՄՆ-ն ծաղրում է խաղաղության կոչերը», - ասել է Զարիֆը՝ ավարտելով «#HaveYouNoShame» (դուք ամոթ չունեք) հեշթեգով:
Զարիֆը նաեւ տեղադրել է ամերիկացի ցուցարարի մասնակցությամբ տեսանյութ, որը Իրանի հետ խաղաղության կոչ է անում: