2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից գաղտնի կերպով հափշտակել է աշխատակիցներից մեկին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել են նաեւ բանկային քարտեր:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երեւան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից կանխիկացրել է 62.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 10.07.2018թ. Երեւանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել ՀՀ ՊՆ Երեւանի ռազմական ոստիկանության բաժնից ստացված տեսագրությունները: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելելով: