ԱՄՆ-ում 24 տղամարդ սոցցանցերում սեքսի նպատակով անչափահասներին գայթակղելու կասկածանքով ձերբակալվել է: Կասկածյալները  22-ից 64 տարեկան են, հաղորդում է USA.one-ը: Այսպիսին է «Բաց տուն» (Operation Open House) հատուկ գործողության արդյունքը, որն իրականացրել է Նյու Ջերսիի ոստիկանությունը:

Նահանգի գլխավոր դատախազի գրասենյակում հայտնել են, որ մականպիղծներն իրենց զոհերին փնտրել են օգտագործելով հայտնի հավելվածները, խաղերը եւ մանկական չաթերը: Նրանք բոլորը ձերբակալվել են ժամադրության վայրում:

 «Կալանավորվածների թվում ոստիկան է, բուժեղբայր, հրշեջ, քոլեջի ուսանողներ եւ գրանցված սեքսուալ հանցագործ», — ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Հերբեր Գրուոլը:

Բոլոր կալանավորվածներին, եթե նրանց մեղքն ապացուցվի, 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում եւ մինչեւ 150 հազար դոլար տուգանք: Նրանցից մի քանիսին 2-րդ եւ 3-րդ աստիճանի հանցագործությունների վերաբերյալ լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել: