Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի օրակարգում իր հրաժարականի մասին հարց չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Թովմասյանը չցանկացավ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ կարծիք հայտնել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որևէ հարցի վերաբերյալ հրապարակավ կարծիք հայտնել, որը կարող է դառնալ քննարկումների առարկա։

«ՍԴ նախագահն ու անդամները պետք է լինեն քաղաքականապես զուսպ ու չեզոք, թույլ տվեք օգտվել իմ այդ իրավունքից»,-ասաց նա: