Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի մասին՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես նշված է նամակում, որը նախագահը հրամանագրի տեքստի հետ միասին ուղարկել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ Սենատի նախագահին, հրամանագիրը ստորագրվել է ի կատարումն «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմագրավելու մասին» եւ «Ուկրաինայի ազատությանը սատարելու մասին» օրենքների։

Հրամանագրում մասնավորապես ասվում է, որ պատժամիջոցների ռեժիմը ենթադրում է ԱՄՆ-ի տարածքում դրանց տակ հայտնված անձանց ցանկացած սեփականության արգելափակում, ներմուծման լիցենզիայից եւ ԱՄՆ մուտքի վիզայից զրկում։