Շփման գծում իրավիճակը կայուն հանգիստ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը։

«Իհարկե, որոշակի խախտումներ լինում են, կրակոցները լինում են փոքր տրամաչափի զենքերից։ Խոշոր տրամաչափերով կրակոցներ չկան»,– ասաց Լեւոն Մնացականյանը։

Նա նշեց, որ այդ խախտումներին արձագանքում են, երբ անհրաժեշտություն է լինում. «Չի եղել մի դեպք, որ մենք պատասխան չտանք, սակայն, ամեն մի անտեղի կրակոցի չենք պատասխանում, պետք է նպատակային լինի, որ պատասխանենք»։