Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ընդունում է, որ բանակում չարաշահումներ կան։

«Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, եթե գործ ունենք մարդու հետ, մարդը նաեւ կարա սխալվի։ Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ արվում են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը։

Նախարարը վստահեցրեց, որ վերահսկողությունն ուժեղացվել է եւ բանակում օրեցօր փոփոխություններ են լինում։