Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը ամեն տարի սեպտեմբերի 22-ին նշվում է շատ երկրներում: Այն անցկացվում է ոտքով եւ հեծանիվով տեղաշարժվելու ու հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարի քարոզման նպատակով: Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը՝ որպես մարդկանց տարածք, որպես կյանքի տարածք»:

Չափից շատ մեքենաները միայն մեծ քաղաքների համար խնդիր չեն: Այս խնդիրը վաղուց գլոբալ է: Չէ որ, ավտոմոբիլային տրանսպորտը ոչնչացնում է նաեւ մոլորակի կենսոլորտը, եւ մարդուն.  հաշվարկվել է, որ ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու: Իսկ ամեն րոպե ստեղծվում է նոր մարդասպան մեքենա. ասպիսին է վիճակագրությունը: