Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։ Ինչպես ասում են՝ «եկեք չմոռանանք՝ ինչ առիթով ենք հավաքվել»։

Որքանո՞վ են թեկնածուները տեղյակ մայրաքաղաքի խնդիրներին, ինչպե՞ս են պատկերացնում երևանցիներին հուզող ամենացավոտ խնդիրների լուծումը՝ տրանսպորտի ուղևորավարձի թանկացումից մինչև քաղաքի ամանորյա ձևավորում։

Հարցերին կպատասխանեն բոլոր 12 թեկնածուները։

«Քննությունը»  հանձնում  է ավագանու ընտրություններում  «Ժողովրդավարական ուղի» կուսակցության Մանուել Գասպարյանը։