Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

«Վրաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել բարգավաճ եւ անկախ պետության կառուցման երկար ճանապարհին։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շեշտել, որ բարեկամությունն ու գործընկերությունը Վրաստանի ու Հայաստանի միջեւ հիմնված է պատմական եւ մշակութային խորը ավանդույթների վրա։ Ես խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի օգնությամբ մենք կհաղթարենք բոլոր խնդիրները, որոնք կանգնած են Վրաստանի ու Հայաստանի առաջ եւ կշարունակենք մեր համագործակցությունն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ձերդ Գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը, ինչպես նաեւ լավագույն մաղթանքները, խաղաղություն եւ բարգավաճում բարեկամ հայ ժողովրդին»,–ասված է շնորհավորական նամակում։