Ընտրություններին մասնակցող թեկնածուների համար հավասար պայմաններ շատ հազվադեպ են հանդիպում: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երեւանցիներ» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով բավական է դուրս գալ փողոց եւ հասկանալ, որ թեկնածուներից մեկի գովազդային արշավը ավելի հզոր է, քան մյուսներինը:

«Իսկ եթե խոսքն այն մասին է, թե արդյոք հավասար պայմաններ ապահովվել են, թե ոչ, ապա ես, ասյպես ասենք՝ չեմ փորձում մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Փաշինյանը մրցակցում է բոլորի հետ», - բացատրեց Զուրաբյանը:

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ մրցակցությունը չպետք է շփոթել քաղաքական թշնամության հետ, ընդգծելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը իսկապես ցանկանար նախորդ ռեժիմի վերադարձը:

 «Սակայն երբեմն հասարակությունը հիվանդանում է եւ մի ծայրահեղությունից մեկ ուրիշի մեջ  է ընկնում: Իշխանությունը մտածում է, որ եթե իրեն հաջողվել է գալ իշխանության, ապա այն պետք է ամեն ինչ վերցնի: Բայց ես կարծում եմ, որ հենց այդ նույն իշխանության պահպանման համար պետք է տարբեր քաղաքական ուժեր ներկայացված լինեն: Պետք է հակակշիռների եւ սահմանափակումների մեխանիզմներ ձեւավորվեն», -եզրափակեց Զուրաբյանը:

 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: