Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին քարոզարշավի վերջին օրը ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում Հյուսիսային պողոտայում:

Կազմակերպված ֆլեշմոբին հաջորդում է հանրահավաքը, որին ներկա է նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: