Այս պահից սկսած Բաղրամյան 26–ի դռները բաց կլինեն հանրության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ՀՀ անկախության 27–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դռները կբացվեն ի նշան այն բանի, որ ՀՀ իշխանությունը այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինելու ժողովրդից։ ՀՀ քաղաքացիները այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք, եւ այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր։

 Մենք հույս ունենք, որ այս դռները այսուհետեւ այլեւս երբեք չի փակվի, որ ՀՀ–ում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հենց նրա ելույթի ժամանակ դարպասները բացվեցին եւ մարդիկ մտան վարչապետի նստավայր։