«Էյֆորիան անցնելու է, եւ դուք ասելու եք՝ էս ինչ արեցինք»։ Այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում հրավիրված նախընտրական ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Դուք պիտի ընտրեք՝ հավերժական միտինգնե՞ր, թե՞ համառ աշխատանք։ Ընտրությունը սա է, ընտրեք՝ մտածելով, սթափ, մտածեք ոչ միայն հեղափոխական պաթոսի, այլ Երեւանի ու ձեր երեխաների ապագայի մասին»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ–ական թեկնածուի խոսքով, հասարակությունն այնքան էր դառնացած նախկին իշխանություններից, որ այսօր էյֆորիայի ազդեցության տակ պատրաստ է քվեարկել այն թեկնածուի օգտին, որին կառաջադրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ասում են՝ եթե անգամ Մանվել Գրիգորյանին առաջադրի Փաշինյանը, պիտի գնաք, ընտրեք։ Ժողովուրդ կանգ առեք, իրավունք չունեք վտանգել մեր ապագան»։