Չի կարելի երեւանցիներին բաժանել խմբերի. երեւանցիներին մասնատելու դեպքում կորցնելու ենք բոլորս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Եթե երկու մեքենա իրար հարվածում են, երկուսն էլ տուժում են, մեկը մեկին վիրավորելով՝ երկուսն էլ տուժում են, չի կարելի։ Այս ընթացքում տարբեր ուղղություններով մեզ վրա ցեխ են շպրտել, մենք բոլորին պատասխանել ենք, բայց մենակ թույլը կարա ցեխ շպրտի, մենք գործի մարդ ենք»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ այս հասարակությունում կան «նեղված, կոտրված մարդիկ», որոնք սպասում են՝ հեղափոխությունից հետո լավ կլինի. «Ուզում եմ՝ այդ ժպիտը, հավատը վերականգնենք, կան խանգարողներ, բզբզողներ, ձեռ չի տալիս։ Ծառուկյանը կայուն մարդ ա, Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում»։