«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ֆլեշմոբ էր կազմակերպել Երեւանի Հյուսիսային պողոտայում։

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ԲՀԿ–կազմակերպել էին «Մենք բոլորս սպիտակ ենք» խորագրով ֆլեշմոբ։ Ավագանու ԲՀԿ–ական թեկնածուները բեմ բարձրացան սեւ շապիկներով, ապա դրանք փոխարինեցին սպիտակներով։ Ֆլեշմոբին միացան նաեւ այլ քաղաքացիներ։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն առաջինն էր, որ խոսեց քաղաքական ուժերին սեւ ու սպիտակ բաժանելու մասին՝ նշելով, որ ովքեր իրենց դեմ են, սեւ ուժեր են։