«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Բայց դուք տեսե՞լ եք համագործակցություն, ուզում եմ հասկանալ, դուք ուզում եք խառնել ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ասում են՝ այ, որ ընտրեք Նաիրա Զոհրաբյանին, Ծառուկյանը 5 րոպե հետո... Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի, իրա տունը իրա համար հանգիստ նստած էր, բզբզացիք, բերեցիք, խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ, ոչ մի կապ չունի, ոչ էլ մի կապ էլ չի ունենալու։ Ես ասել եմ՝ ժողովուրդ, ձեզնից ա կախված, դուք եք որոշողը, ուզում եք՝ ընդունեք, ուզում եք՝ մի ընդունեք, եթե դուք չընդունեք, նա ո՞նց կարա քաղաքականություն մտնի։ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ–ի հետ որեւէ կապ չունի, նա առանձին հայտ ա ներկայացրել, չի կարելի մարդուն անտեղի տեղը նույն հարցը տալ»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։