«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ քարոզարշավի ժամանակ իրենց քաղաքական ուժն ընտրակաշառք չի բաժանել։

«Ով որ ասում ա, գլուխը պատին ա տալիս, 10 անգամ ասել եմ՝ եթե ըտենց բան կա, թող ասողին կալանավորեն, շանտաժ են անում, ինչի՞ չեն կալանավորում։ Սուտ ասելու, սուտ տեղեկատվության համար որ կալանավորեն, մյուսներն ըտենց բան չեն անի։ Իսկ ըտենց լուրեր են տարածում, որովհետեւ մեր քարոզարշավից սաղ վախեցած են, որովհետեւ մենք գործից ենք խոսում, ծրագրերից ենք խոսում»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ամփոփիչ նախընտրական հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։