«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք կողմ են խորհրդարանի ինքնալուծարմանը։

NEWS.am–ի հարցին, թե արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Ծառուկյանն արձագանքեց. «Խորհրդարանում դա պետք է քննարկենք ընդհանուր, տեսնենք՝ ինչ է դա տալիս, ըստ այդմ էլ... մենք պարոն Փաշինյանի հետ համագործակցում ենք, ուզում ենք ամեն ինչ լավ լինի»։