Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը NEWS.am-ն ամփոփում է «Եթե ես դառնամ քաղաքապետ» խորագրով հարցազրույցների շարքը։

Քաղաքին վերաբերող ամենասուր խնդիրների շուրջ զրուցեցինք 11 թեկնածուների հետ։ Ցավոք, միայն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հետ չհաջողվեց զրուցել։ Նրա հետ զրուցելու մեր բազմաթիվ փորձերն ապարդյուն էին։ Ի վերջո, նրա մամուլի քարտուղար Վահան Կոստանյանից ստացանք հետևյալ գրությունը։

«Թույլ տվեք տեղեկացնել, որ զբաղվածության պատճառով Հայկ Մարությանը չի կարող հարցազրույց տալ»։

Այնուամենայնիվ, մենք նրա ելույթներից մեկում գտանք մեր հարցաշարում ներառված մի քանի հարցի պատասխան, որը ներկայացնում ենք տեսանյութում։