Թայվանի իշխանությունները ձերբակալել են զենքի հավաքման նպատակով 3D տպագրության համար գծագրեր ստեղծող ամերիկացի Քոդի Ուիլսոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը անվավեր է ճանաչել նրա անձնագիրը՝ տեղեկացնում է CBS News-ը։

Ավելի վաղ Ուիլսոնի ձերբակալության մասին հայտնել էր նաեւ Reuters-ը՝ չպարզաբանելով նրա կարգավիճակը։

Քոդի Ուիլսոնն ԱՄՆ-ում մեղադրվում է սեռական հանցագործության մեջ։ Ուիլսոնի անձնագրի անվավեր ճանաչելը նշանակում է, որ նա անօրինական է գտնվում Թայվանում՝ CBS-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։