Եվրամիությունը Brexit-ի հարցով Լոնդոնի դիրքորոշումը «զարմանալիորեն կոշտ» է համարում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունում:

«Զալցբուրգի գագաթնաժողովից առաջ եւ դրա ժամանակ Մեծ Բրիտանիայի արտահայտած դիրքորոշումը զարմանալիորեն կոշտ է եւ ուղղված չէ փոխզիջման»,- ընդգծել է նա:

Միաժամանակ, Տուսկը հույս է հայտնել, որ «Մեծ Բրիտանիայի հետ բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնությունը դեռեւս հնարավոր է», եւ նշել, որ ԵՄ անդամ պետությունները, ի պատասխան Լոնդոնի դիրքորոշման, «լիարժեքորեն սատարել են ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեին եւ պատրաստակամություն հայտնել պնդել եվրոպական միասնական շուկայի ամբողջականության, ինչպես նաեւ իռլանդական սահմանի խնդրի լուծման հարցում»: