Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը հայտնել է օվկիանոսի հատակից «կարեւոր ազդանշանի» մասին, որը կարող է կապված լինել 2017թ․ կորած «Սան Խուան» սուզանավի հետ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Սան խուանը» դադարեց կապի դուրս գալ 2017թ․ նոյեմբերի 15-ին։ Սուզանավի հետ վերջին կապի ժամանակ նրանք հայտնել էին վթարի մասին։ Նավի վրա կար 44 մարդ։ Ռազմածովային ծառայությունը տեղեկացրել էր պայթյունի մասին, որը կարող էր կապված լինել սուզանավի անհետացման հետ։