ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թրեյսին ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ Մոսկվայում, Աշխաբադում եւ Աստանայում, եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ:

Լիննը նաեւ ծառայել է Պակիստանի Փեշեւարում ԱՄՆ հյուպատոսությունում: Նա տիրապետում է ռուսերենին:

Նշենք, որ ներկայում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը: