Արմավիրի մարզում սեպտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակագ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության աշխատակիցները:

Վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Դեպքի վայրում ավտոմեքենայի համարանիշն են հայտնաբերել: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց արեց այն վայրը, որտեղ թողել է ավտոմեքենան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև Oepl-ի վարորդ ներկայացած անձի տվյալները: