Սիրիայի ճգնաժամը Հայաստանի վրա ունի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Սիրիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ: Մենք օգնել եւ շարունակում ենք օգնել նրանց: Մենք չեն կարող անտարբեր լինել», - ասել է  նախարարը՝ պատասխանելով գոյություն ունեցող կարծիքի մասին հարցին, թե  Ռուսաստանն է փորձում Հայաստանին սիրիական ճգնաժամի մեջ ներքաշել:

Ըստ Մնացականյանի առաքելությունը բացառապես հումանիտար բնույթ է կրելու:

 «Մենք հիմքեր ենք նախապատրաստում հայրենակիցներին հումանիտար օգնության տրամադրման շրաւոնակության համար: Օգնություն կտրամադրվի բժիշկների, ինժեներների, սակրավորների կողմից: Այսինքն, անվտանգության հարցերի հետ անմիջականորեն կապ ունեցող մասնագետների: Սա մեր սուվերեն որոշումն է: Ճգնաժամը ազդում է նաեւ մեր արտաքին քաղաքականության վրա, եւ մենք հաշվի ենք առնում բոլոր գործընթացները», - ասել է  Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ արդեն բազմիցս մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա: