ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եղել է եւ կլինի առավել արդյունավետը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ձեւաչափը փոխելու ցանկացած փորձ արդյունավետ չի լինի: Մենք դեմ ենք դրան», - ընդգծել է նախարարը:

Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման հեռանկարների մասին հարցին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել  հարցը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ խնդիրն ավելի լայն բնույթ ունի: Խոսքն այնպիսի մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին է, որը նպաստում է բանակցությունների առաջխաղացմանը, առաջին հերթին հրադադարի պահպանմանը եւ բոլոր սպառնալիքների վերացմանը, որոնք կարող են լարվածության աճին հանգեցնել: