Աֆղանստանի հյուսիսում պայթյունի հետեւանքով առնվազն 8 երեխա է զոհվել, վեցը վիրավորվել են: Այս մասին շաբաթ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ֆարյաբ նահանգում: Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը ծյարահեղ վիճակում են:

Տեղական իշխանությունների տվյալներով պայթյունի հետեւում են կանգնած «Թալիբան» արմատական շարժման զինյալները, ովքեր մտադիր էին հարձակվել անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա: