Իրանի հյուսիսում զինվորական շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 20 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA-ն:

Հարձակումն իրականացվել է Ահվազ քաղաքում: Անհայտ անձինք կրակ են բացել շքերթին հետեւող մարդկանց ուղղությամբ: Տուժածների թվում կին եւ երեխա կա:

Ավելի վաղ PressTV-ն հաղորդել էր, որ հարձակման հետեւանքով զոհեր կան:

Իրանում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է տեղի ունեցել