Իրանի հարավային Ախվազ քաղաքում՝ ռազմական շքերթի ընթացքում շաբաթ ահաբեկչության ժամանակ զոհվել է ԻՀՊԿ-ի առնվազն 8 զինծառայող, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործալակությանը:

Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ հարձակման ժամանակ առնվազն 20 մարդ վիրավորվել է, այդ թվում` կին եւ երեխա:

PressTV հեռուստաալիքի հաղորդմամբ, մարդկանց վրա կրակել են զինված անհայտ անձինք, ովքեր ամբիոնի հետեւում են եղել: