Գերմանիայի կառավարությունը Brexit-ի մասին բանակցություններում առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ դեմ է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին` պահպանել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը միայն ապրանքների համար, սակայն բացառել ծառայությունների ոլորտը: Այս մասին ասվում է Բունդեսթագի «կանաչների» խմբակցության հարցմանն ի պատասախան ԱԳՆ-ի հայտարարությունում, հաղորդել է Der Spiegel ամսագիրը:

Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ նման ազատ առեւտրի ռեժիմը «մրցակիցների առումով անհարմար վիճակի մեջ կդներ եվրոպական ընկերություններին»:

 «Գերմանիայի կառավարությունը հստակ հասկացնում է, որ Brexit-ի վերաբերյալ  Մեյի առաջարկն անընդունելի է», - ամսագիրը մեջբերում է եվրոպական հարցերով «կանաչների» խոսնակ  Ֆրանցիսկա Բրանտերին: