Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սեպտեմբերի 21-ին հաշմանդամություն ունեցող 25 լեռնագնացների խմբի հետ հաղթահարել է Արագած լեռան բարձունքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունից:

Արշավը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող հաշմանդամություն ունեցող հայերի սոցիալական իրավունքները խթանող ծրագրի շրջանակում:

«Հաշմանդամությունն ակտիվ ապրելակերպի համար խոչընդոտ չէ: ԵՄ-ն հանձնառու է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտում՝ օգնելով հաղթահարել բոլոր խոչընդոտները»,- ասել է դեսպան Սվիտալսկին: