Տանզանիայի հյուսիսում՝ Վիկտորիա լճում, լաստանավի խորտակման հետեւանքով առնվազն 161 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 136 զոհի մասին:

Բրիտանական BBC-ի տվյալներով, լաստանավը խորտակվել է  Յուկորա եւ Բուգոլորա կղզիների միջեւ, իսկ լաստանավում եղել է ավելի քան 400 մարդ: Africa News-ի տեղեկությունների համաձայն, լաստանավը շրջվել է կառանման տեղից մի քանի մետր  հեռավորության վրա: