Ֆրանսիական PSA կոնցեռնը, որի մեջ են մտնում  Peugeot, Citroen, DS, Opel եւ Vauxhall ապրանքանիշերը, հայտարարել է, որ 2019-ից հետո մշակված ամեն մի մոդել, հիբրիդային եւ ամբողջությամբ էլեկտրական տարբերակ կունենա: Այս մասին հաղորդում է Autonews.ru-ն՝ վկայակոչելով Carscoops-ին:

Հաջորդ երկու տարիներին PSA-ն պատրաստվում է շուկա դուրս բերել 15 նոր էլեկտրաֆիկացված մոդելներ: Նրանցից ութը հիբրիդային կլինեն՝ DS 7 Crossback E-Tense 4×4, Peugeot 3008, Peugeot 508 и 508 SW, Citroën C5 Aircross, Vauxhall Grandland X եւ Opel Grandland X:

Մնացած յոթը կստանան ամբողջությամբ  էլեկտրական շարժիչներ: Բոլոր նոր մոդելների հիմքում կլինեն CMP եւ EMP2- ի մոդուլային հարթակները, որոնց վրա կարելի է ստեղծել ինչպես դասական, այնպես էլ էլեկտրաֆիկացված շարժիչներով մեքենաներ:

Ֆրանսիական դաշինքի վերջին էլեկտրական մեքենան կլինի DS3 Crossback E-Tense քրոսովերը, որը ներկայացվել է սեպտեմբերին:

Նորույթի շարժիչն արտադրում է 100 կՎտ, ինչը համարժեք 136 ձիաուժին: Շարժիչը սնուցվում է 50 կՎտժ լիթիում իոնային մարտկոցներով, որոնք թույլ են տալիս առանց վերալիցքավորելու մինչեւ 300 կմ անցնել: