Բանակցություններին առանց Արցախի մասնակցության անհնար է հասնել տեւական խաղաղության: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով բանակցություններին Արցախի մասնակցության մասին հարցին նախարարը հիշեցրել է, որ այս թեմայի շուրջ արդեն բազմիցս հայտարարվել է ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի կողմից: «Սա նորություն չէ: Եվ փաստ է, որ որոշիչ խոսքը նրանն է», - ասել է Մնացականյանը, ընդգծելով, որ շարունակվում է Արցախի ձայնի իրականացման ապահովման համար աշխատանքը:

Միեւնույն ժամանակ նախարարը համաձայն չէ, որ առանց Արցախի բանակցություններ չկան: «Մենք շարունակում ենք բանակցային գործընթացի շրջանակներում աշխատել օրակարգի ուղղությամբ», - ասել է  Մնացականյանը:

Խոսելով Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Արցախը ընտրել են պետության ստեղծման ճանապարհը, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը առաջնահերթություն են:

 «Մեզ համար ղարաբաղյան խնդիրը Արցախում ապրող 150 հազար մեր հայրենակիցների ճակատագրի խնդիրն է, որոնց համար Ադրբեջանի գործողությունների պատճառով գոյություն սպառնալիք է առաջացել: Բաքվի կողմից հնչեցված ատելության հռետորաբանության համատեքստում մենք չենք կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է խոսել իրավունքի մասին», - ասել է նախարարը: